|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակը» գրում է, որ իրավիճակը ՀԱԿ-ում գնալով թեժանում է: Կիրակի օրը տեղի ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հրաժարականի մասին որոշում պետք է ընդունվեր, տեղի է ունեցել ոչ թե Աջափնյակի ՀԱԿ գրասենյակում, որտեղ ավանդաբար տեղի են ունենում ԺՀ նիստերը, և որի ղեկավարը ԺՀ անդամ Պետրոս Գևորգյանն է, այլ «Ազատ դեմոկրատների» գրասենյակում:
Պետրոս Գևորգյանը, որ գտնվում է Լևոն Զուրաբյանի անմիջական «կուրացիայի» տակ, տեղյակ լինելով, թե ինչ որոշում է կայացվելու այդ օրը, որովհետև ԺՀ քաղխորհրդում Պետրոս Մակեյանը մեծամասնություն ունի, փակել է գրասենյակի դռներն ու գնացել Զովունի, որպեսզի նիստը հետաձգվի, իրենք` քաղխորհրդի մեկ այլ անդամ Ղուկաս Մեհրաբյանի և Լևոն Զուրաբյանի հետ հասկանան, թե ինչպես են կանխում այդ որոշումը: