|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնակատար և Մուշի պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Ըստ Demokrathaber-ի՝ պատճառը նույնն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելը: Նա Էրդողանին անվանել էր «պալատի թափթփուկ փադիշահ»: Այդ արտահայտության համար Մուշի դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել էր: Պատգամավորին հնարավորություն էր տրվել գումարի դիմաց խուսափել ազատազրկումից:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության նախկին համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը, ովքեր այժմ բանտում են: