|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում` նվիրված Ռուսական գիտության օրվան: Փորձ է արվել պարզել` որոնք են վերջին տասնամյակի ամենակարևոր ձեռքբերումները, սակայն հարցվածների 70 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:
РИА Новости-ին, սակայն, կազմել է ռուսաստանաբնակ ժամանակակից գիտնականների՝ համաշխարհային գիտության մեջ հետք թողած 10 հայտնագործությունների ցուցակը, որոնցից երկուսի հեղինակը հայ գիտնականներ են: Այսպես` տասնյակում ներառվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրի՝ օգանեսոնի հայտնագործությունը հայ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի կողմից և Երկիր մոլորակի վերջին մամոնտների վերաբերյալ հայ աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանի հետազոտությունը: