|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանին, լրագրողներին ասաց, որ չի կարող անհատի մասին կարծիք հայտնել: Նախքան թանկացումների դեմ երթը սկսելը նա նշեց, որ «Ելք» դաշինքը երթից հետո կքննարկի նախագահի թեկնածուի հարցը:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 17:00-ից, «Մոսկվա» կինոթատրոնի մոտից մեկնարկելու է «Ելք» դաշինքի երթը` ընդդեմ թանկացումների:
«Չեմ համարում, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրը նախագահի թեկնածուն է: Այսօր մեզ համար թիվ մեկ խնդիրը երթն է», - ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ինքն անձամբ ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, ով առաջադրվել է «Ելք» դաշինքի կողմից:
Արամ Սարգսյանը միևնույն ժամանակ չբացառեց, որ Հանրապետականը հնարավոր է դիտմամբ է իրենց երթի օրը հայտարարել նախագահի իրենց թեկնածուի անունը: «Հանրապետականը նման տեղեկատվությունը հանրությանը մատուցեց՝ փորձելով երկրորդել երթի կարևորությունը»,- կարծիք հայտնեց նա: