Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«Արամ Երիցյանի կալանավորման հարցը կքննարկի դատավոր Մարտին Արզումանյանը, այսօր՝ ժամը 20:00-ին, դատարանի Աջափնյակ 1 նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40)։
Հիշեցնում եմ, որ կիրակի օրը՝ 04.08.2024 թվականին, դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Արամ Երիցյանի եռօրյա ձերբակալումը»:
Նշենք, որ Արամ Երիցյանը օրեր առաջ ծեծի էր ենթարկվել մեքենայի կայանման շուրջ եւ բաժին տեղափոխելու հետ կապված վիճաբանությունից հետո, որից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին: