|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` որևէ տարբերակ` արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքո՞վ, թե՞ առանձին, այս փուլում չեն կարող բացառել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. ««Ելք» դաշինքը թե' խորհրդարանում, թե' քաղաքապետարանի ավագանիում աշխատում է համագործակցությամբ՝ առանց որևէ պրոբլեմի։ Մարդկային առումով էլ խնդիրներ չկան։ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նախկինում, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն, և ժամանակը ցույց կտա` «Ելք» դաշինքը միասնակա՞ն կգնա, առանձի՞ն, թե՞ կուսակցություն կդառնա։ Բոլոր տարբերակներն էլ քննարկման թեմա են»։
Սարգսյանի խոսքով՝ կուսակցություններն իրենց ներսում պետք է սկսեն քննարկումներ, որից հետ պարզ կդառնա՝ կպահպանվե՞ն ներկա դաշինքի ձևաչափն ու ստորագրած փաստաթղթում եղած կետերը, թե՞ ոչ։
«Չեմ բացառում նաև առանձին գնալը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր արդեն` համաժողովրդական շարժումից հետո, բոլորովին այլ կարգավիճակում է։ Կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակները և ըստ այդմ էլ կշարժվեն»,- նշեց նա։
Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության կարգավիճակին՝ Սարգսյանը նշեց. «Մենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում չենք եղել աղքատ բարեկամի կարգավիճակով և առաջիկայում էլ չենք լինի»։