|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազատության հրապարակում՝ Ջահերով երթից առաջ, այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այրումն ուղեկցվում էր «պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով, ինչպես նաև «մա՛հ թուրքերին» կոչերով։
Թշնամիների դրոշների մոխրանալուց հետո մեկնարկեց Ջահերով երթը, և հազարավոր երիտասարդներ, գլխավերևում պահած Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները, շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ամբողջ գիշեր խնկարկելու անմեղ և սրբադասված նահատակների հիշատակը։
Հուշահամալիրում Դաշնակցության անդամները, մյուս ընդդիմադիրներն ու նրանց միացած այլ քաղաքացիներ մասնակցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթքին:
Անմար կրակի մոտ նրանք խոնարհեցին երկրների դրոշները: