|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օղուզ շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Էթիբար Յուսուբովը քանդել է ադրբեջանցի «զոհերի» գերեզմանները և աղբարկղը գցել այնտեղ տեղադրված՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Բաքվի Բինագադիի շրջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Յալչին Աբդուլաևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նման երևույթներ, երբ քանդվում են պատերազմում իրենց զոհերին նվիրված հուշարձաններ, վերջերս շատ է գրանցվում։ Նմանատիպ դեպք գրանցվել է օկուպացված Քարվաճառում, երբ ինչ–որ մեկը պոկել էր թշնամու զոհերին նվիրված ցուցատախտակը․ ադրբեջանցիները շտապել էին դրանում մեղադրել հայերին։