|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 16-ին` ժամը 06:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում: Վարորդը մահացել է, իսկ ուղևորը` հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի վայրի հարևանությամբ բնակվողներ ասել են, որ վթարի պատճառը եղել են թափառող շները. վարորդը փորձել է խույս տալ շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի զոհ դարձած երիտասարդը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է` Ռոբերտ Գալստյանը: