|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 29-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes ML 320 մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: