|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 18-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ, սակայն մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Հուլիսի 19-ին Ժամը 10:03-ին Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի ընկած վայրից մոտ 200 մ հեռավորությունից հատուկ տեխնիկայի (կռունկ) օգնությամբ ջրանցքից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 29 OL 173 պետհամարանիշով ավտոմեքենան: