|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին, ժամը 16:56-ին տեղեկություն է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի-Մեծշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ Շուշի-Մեծշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, ВАЗ 2121 մակնիշի 34 QQ 785 (վարորդ 1927 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ, ինչի հետևանքով ուղևոր՝ 1966 թ. ծնված Հ. Մ.-ը տեղում զոհվել է:
Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Քաշաթաղի բուժմիավորում, այնուհետև «Հանրապետական ԲԿ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: