|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կալիֆորնիայի Փեբլ լողափում սպիտակ շնաձուկը հարձակվել է ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա՝ կծելով նրա ոտքը:
Huffington Post-ը տեղեկացնում է, որ ծանր վնասվածքներ ստացած երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել են:
Երիտասարդի հայրը՝ Արմեն Ազատյանը, պատմել է, որ մոտ 4.5 մետր երկարության շնաձուկը երկու կամ երեք անգամ հասցրել է կծել որդուն մինչև նրան ջրից դուրս հանելը: «Շնաձուկը բռնել էր նրան և բաց չէր թողնում»,- պատմել է նա:
Հայրը մխիթարվում է որդու՝ ողջ լինելու փաստով: