|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում` սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցության կենտրոնի մոտ անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետեւանքով 12-20 մարդ է մահացել:
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, հրաձգությունը կազմակերպել է 3 մարդ, ովքեր թաքնվել են ամենայն հավանականությամբ աջակցության կենտրոնում, եւ այժմ իրավապահները փորձում են վնասազերծել նրանց: Տարածքը շղթայված է, մարդկանց տարհանում են: Նշվում է նաեւ, որ տեղում աշխատում են սակրավորները:
Ահաբեկչության վարկած առայժմ չի շրջանառվում: