|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շնաձկան հարձակման եւս մեկ դեպք է գրանցվել Պրիմորսկյան շրջանում. Ժելտուխին կղզում շնաձուկը հարձակվել է 16-ամյա պատանու վրա. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Այսօր ահազանգ ստացանք, որ շնաձուկը հարձակվել է անչափահասի վրա: Նա կտրել է տղայի ջլերն ու թողել խորը վերքեր: Երեխան կարողացել է հետ մղել գիշատչին եւ փրկվել: Մենք մոտորանավակ ենք ուղարկել նրա հետեւից, այժմ նրան հիվանդանոց են տեղափոխում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է տեղի արտակարգ իրավիճակների հարցերով զբաղվող մարմնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ նույն Պրիմորսկյան Խասանի շրջանում շնաձուկը հարձակվել է 25-ամյա մի երիտասարդի վրա: