|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թբիլիսիի կենդաբանական այգում վագրը հարձակվել է վանդակին շատ մոտեցած երիտասարդի վրա. տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ այգին դեռ փակ է եղել: Երիտասարդը մտել է այգու տարածք եւ շատ մոտեցել վագրի վանդակին: Կենդանին ճաղերի արանքից վնասվածքներ է հասցրել նրան: Երիտասարդին ուղեկցողները մի կերպ են նրան խլել վագրի ճանկերից: Այժմ նա բուժվում է քաղաքի հիվանդանոցներից մեկում: