|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնել ենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը դատավճռին արձագանքեց ժպիտով: «Պատվերը նորմալ կատարվեց»,- ասաց նա:
Սամվել Բաբայանի համակիրներից Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանը կայացրել է քաղաքական որոշում: «Սա նաև հարված էր դատական իշխանությանը»,- նշեց նա` հավելելով, որ վճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Թևանյանի խոսքով՝ ներպետական ատյաններն անցնելուց հետո գործը կգնա ՄԻԵԴ: «Եվրոպական դատարանում կարող ենք շնորհավորել ադրբեջանցիներին, որոնք կկարողանան Հայաստանի բանակը ղեկավարած հրամանատարին ներկայացնել որպես հանցագործ»,- ասաց նա:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: