|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանն այս շաբաթ մերժել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը խորհրդարանում նրա ելույթի խոսքերն արձանագրություններից հանելու և «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար նրան մեջլիսի երեք նիստի մասնակցության իրավունքից զրկելու վերաբերյալ:
Ըստ «Ակօս»-ի՝ Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո Փայլանը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Երանի Թուրքիայի դատարանն այս հարցին լուծում տար: Իմ դեմ կայացված որոշումը հարված է ժողովրդավարությանը: Քանի որ մեր դատարանն այդ որոշումը չեղյալ չի համարել, ես կդիմեմ ՄԻԵԴ»,- ասել է պատգամավորը: