|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազից թունավորում» ախտորոշմամբ Ուշի գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, 1997 թ. ծնված Լուսինե Ա.-ն, 1963 թ. ծնված Աղասի Ս.-ն, 1964 թ. ծնված Երվանդ Հ.-ն և 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, նրանք, Հովհաննես Հ.-ի տանը, գազի կաթսայի արտահոսքից վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: