|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 9-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշենի բնակիչներ, 1986 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2006 թ. ծնված Անի Ս.-ն, 2008 թ. ծնված Արփինե Ս.-ն և 2013 թ. ծնված Վան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: