|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 8-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Վաղաշեն գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, 2005 թ. ծնված Նելլա Մ.-ն, 1999 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, 2007 թ. ծնված Արամ Մ.-ն, 1978 թ. ծնված Մարինե Մ.-ն և 2000 թ. ծնված Մուշեղ Փ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի իրենց տանը կից հացատանը` գազօջախից արտահոսած շմոլ գազից: Կատարվում է քննություն: