|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 1-ին Արագածոտնի մարզի Ուշի համայնքում իսկական տոն էր: Գյուղի դպրոցի, գրադարանի, մարզադաշտի վերանորոգումից հետո վերաբացվեց մշակույթի տունը:
Ուշին իսկական վերածնունդ է ապրում, և այս ամենի «մեղավորը» Մարգար և էլիզ Շարապխանյաններն են, ովքեր յոթ տարի առաջ Կանադայի Տորոնտո քաղաքից տեղափոխվեցին Հայաստան և Ուշի գուղում հիմնեցին իրենց հայաստանյան օջախը: Թեեւ նրանք արդեն վաղուց հայաստանցիներ են և ուշեցի, չգիտես` ինչու, մեր պետական այրերը նրանց դիմում են որպես սփյուռքահայի:
Այսպես` մշակույթի տան վերաբացման առիթով ՀՀ մշակույթի նախարարը Մարգար Շարապխանյանին պարգևատրեց նախարարության շնորհակալագրով, որում նրան անվան դիմաց նշված էր «կանադահայ բարերար»:
Արագածոտնի մարզպետն էլ իր ելույթում, ի դեմս Մարգար և Էլիզ Շարապխանյանների, կարևորեց սփյուռքահայերի դերը, այնինչ` Շարապխանյանները վաղուց արդեն իրենց համարում են ուշեցիներ, և նրանց կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Ուշիում ձևավորվել է համայնք, որը փորձում է տեր կանգնել գյուղին, գյուղացու կյանքը դարձնել բարեկեցիկ :
«Երևանը Հայաստան չէ, Հայաստանն էլ Երևան չէ»,- ընդգծեց Մարգար Շարապխանյանը և հավելեց, որ առանց բարեկեցիկ գյուղի, առանց գյուղացու հնարավոր չէ ունենալ հզոր Հայաստան, ապա հայտարարեց գյուղում հաջորդ վերականգնողական աշխատանքների սկիզբը, որին մասնակցություն կունենան ինչպես Սփյուռքի իր ընկերները, այնպես էլ ուշեցիները:
Մանրամասները` տեսանյութում: