|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռք բերման նպատակով:
Փոխնախարարն ասաց, որ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, ու առաջարկություններ չեն ներկայացվել: «Ունենք մեկ տեխնիկական խնդիր` Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք»,- ասաց Արտակ Զաքարյանը և ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի: