|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ,նոյեմբերի 11-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկի տանիք, վնասել է ձեռքը և չի կարողանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1973 թ. ծնված Ա. Մ.-ին իջեցրել են տանիքից, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ: Քաղաքացին ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: