|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 10-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 22/10 հասցեում՝ «Մետրոնոմ» խանութի մոտակայքում, «Աբովյան-Իսահակյան» փողոցների անվանումները պարունակող ցուցանակը ընկել է մամուլի կրպակի տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանելը:
Էլ. ցանցի աշխատակիցները հոսանքազրկել են տարածքը, իսկ փրկարարները ցուցանակը տեղափոխել են անվտանգ տարածք:
ԱԻՆ մամուլի ծառայություն