Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1977 թ. ծնված Ն. Ս.-ը իր վրա դյուրավառ նյութ (բենզին) է լցրել և սպառնում է ինքնահրկիզվել:
Մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը` հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:
ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Մեսրոպյանը բնակչին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: