|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գյումրիում երկու անչափահաս տղաներ կատակել են, արդյունքում` նրանցից մեկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«17-ամյա տղան այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղից մեզ հայտնեցին, որ նա վնասվածք է ստացել դեմքի, երկու ձեռքերի, որովայնի, ինչպես նաև՝ 2 ազդրերի հատվածում:
Իսկ այրվածքներն անչափահասն ստացել է՝ իր հասակակցի հետ կատակելու ժամանակ. ընկերը բենզին է լցրել վրան, որից հետո, իբրև կատակում է, կրակայրիչը վառել է, այդ պահին էլ տղան փորձել է նրա ձեռքից կրակայրիչը վերցնել, սակայն կրակ է բռնկվել, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել»,- գրում է կայքը:
Աղբյուրը՝ «Փաստինֆո»