|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012-ին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ մասին Բունդեսթագի վարչությանը, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը, և որն էլ 2013-ի աշնանը որոշել է, որ, օրենքի համաձայն, այդ նվիրատվությունն անթույլատրելի է` չնայած այն բանի, որ ստացվել է գերմանական հաշվեհամարից: ՔԴՄ-ն նվիրատվության ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան:
Կուսակցությունը, սակայն, ստիպված չի լինի տուգանք վճարել, քանի որ Լայպցիգի վարչական դատարանն այս տարվա ապրիլին վճռել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմել պատիժը, այլև թույլ տալ ամբողջովին խուսափել դրանից:
Բունդեսթագի վարչությունը չի ստուգել, թե ինչու է ադրբեջանական պետական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակհազարավոր եվրոներ նվիրաբերել: Սակայն SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ փոխգործակցությունը կարևոր է իր համար՝ «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: