|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ցույց է տվել վատագույն արդյունքը Համբուրգում անցկացվող տարածաշրջանային ընտրություններում. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:
Նախնական արդյունքներով՝ ՔԴՄ-ն ընտրություններում գրավել է միայն երրորդ տեղը ձայների 11%-ով:
Ընտրությունների ժամանակ լավագույն արդյունքներն ունեցել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը՝ Մերկելի կոալիցիոն գործընկերը: Կուսակցությունը ստացել է ձայների 39,1% -ը. սա մոտ վեց տոկոսային կետով պակաս է 2015-ի ընտրությունների արդյունքից, բայց բավարար է, որպեսզի ներկայիս քաղաքապետ Պետեր Շչենչերը կարողանա իշխանությունը պահել:
Կանաչները գրավել են երկրորդ տեղը՝ քվեների 24,1% -ով. այն գրեթե երկու անգամ ավելի է, քան հինգ տարի առաջ:
Ընտրությունները նշանավորվել են նաև ընտրողների 62%-ի մասնակցությամբ. այն շատ ավելի բարձր ցուցանիշ է, քան 2011 և 2015 թվականներին: