|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 20-22–ը ՌԴ Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:
Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ:
«Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը: