|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մայր Հայաստան»-ի երիտասարդները կմասնակցեն Սոչիում կայանալիք Համաշխարհային երիտասարդական փառատոնին, տեղեկանում ենք «Մայր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից;
Այս տարվա մարտի 1-ից 7-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի կունենա Համաշխարհային երիտասարդական փառատոն։
Երիտասարդներն այս միջոցառմանը ժամանելու են աշխարհի տարբեր կետերից։ Այն համարվում է աշխարհի երիտասարդական ամենամասշտաբային փառատոնը, որին մասնակցում են ուսանողներ, փորձագետներ, լրագրողներ, մարզիկներ, մշակութային գործիչներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ Հազարավոր մարդիկ են ընդգրկված կազմակերպչական աշխատանքներում։
Համաշխարհային երիտասարդական փառատոնին հրավիրված է և մասնակցելու է նաև «Մայր Հայաստան» շարժումը, որի երիտասարդական թևի անդամները ներկա կգտնվեն այդ միջոցառմանը։