|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբեր ամսին Համազգային թատրոնը կբացի իր թատերական ստուդիան: Այս մասին լրագրողներին հայտնեց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը կյանքի է կոչվում «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:
«Ստուդիան իր դռներն է բացում տարիքային երկու խմբերի համար` 12-16 և 17-ից բարձրների համար: Ուսման տևողությունը կլինի 13 ամիս, որի ընթացքում կուսուցանվի` բեմական խոսք, վոկալ, դերասանի վարպետություն, պարարվեստ: Կլինեն նաև վարպետության դասեր դրսից հրավիրված դասախոսների կողմից, ինչպես նաև հանդիպումներ արվեստագետների հետ»,- ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ստուդիայի բացման գլխավոր նպատակը թատրոնի դերասական կազմը թարմացնելն է, դերասանների նոր սերունդ ունենալը: