|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Известия-ն:
«ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում զենք վաճառել կամ անվճար մատակարարել, և այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»,- ասել է ՌԴ նախագահը: