կարևոր
367 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-05 14:01
Աշխարհ

Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային կհանգեցնի ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների փլուզման. Պուտին

Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային կհանգեցնի ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների փլուզման. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ Ուկրաինայի բանակին հեռահար Tomahawk հրթիռների մատակարարման հնարավոր որոշումը կբերի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների փլուզմանը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Հոկտեմբերի 2-ին Սոչիում՝ «Վալդայ» բանավիճային ակումբի լիագումար նիստի ժամանակ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Tomahawk հրթիռների կիրառումը հնարավոր չէ առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության, և դա կնշանակի էսկալացիայի նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Լիագումար նիստից հետո ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում, նախագահը շարունակել է այդ միտքը. «Հիմա դուք խոսում էիք Միացյալ Նահանգների նախագահի մասին, բայց այնտեղ («Վալդայի» լիագումար նիստի ժամանակ) հարցեր կային, ասենք, նոր զինատեսակների համակարգերի քննարկման վերաբերյալ, այդ թվում՝ բարձր ճշգրտությամբ հեռահար համակարգերի՝ Tomahawk և այլն»։

«Ես արդեն ասել եմ, որ դա կբերի մեր հարաբերությունների փլուզմանը։ Ամեն դեպքում՝ այդ հարաբերություններում նշմարվող դրական միտումների։ Այսպիսով, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, իսկ թե ինչպես կդասավորվի, դա կախված է ոչ միայն մեզանից, և ոչ միայն ինձանից», — ասել է Վլադիմիր Պուտինը։

Պավել Զարուբինը նախագահի հետ ունեցած զրույցի հատվածները հրապարակել է իր Telegram-ալիքում՝ այսօր՝ հոկտեմբերի 5-ին։