|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայիոտոպուլոսն անուղղակի, բայց բացասական պատասխան է տվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խնդրանքին, որ Հունաստանը Ուկրաինային լրացուցիչ սպառազինության համակարգեր տրամադրի. հայտնում է Ekathimerini-ն։
Պանայոտոպուլոսն ընդգծել է, որ Հունաստանը չի կարող նվազեցնել իր սեփական պաշտպանունակությունը։
Ամերիկացիների խնդրանքը հնչել է Հունաստանի պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ։
Մարտի 17-ին Ekathimerini-ն հայտնել էր, որ հույները հրաժարվել են Ուկրաինային տրամադրել խորհրդային համակարգեր, այդ թվում՝ Tor-M1 և Оса-АК զենիթահրթիռային համակարգեր:
Աթենքը հետ է կանգնել այս քայլից ոչ միայն այն պատճառով, որ չէին ցանկանում խաթարել հունական բանակի պաշտպանական հնարավորությունները, այլ նաև գործնական խնդիրների պատճառով, ինչպիսին է հենց Ռուսաստանից Тор-М1-ի դեպքում արտոնագրման անհրաժեշտությունը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Աթենքը չպատրաստվում Ուկրաինա ուղարկել իր՝ ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք գտնվում են Կրետեում։