|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ Ուկրաինայում պատվի, արժանապատվության և գործնական հեղինակության պաշտպանության մասին չորս հայց է ներկայացվել. հայտնում է РИА Новости-ն։
Հայցերը ներկայացրել են երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, Պետական ֆիսկալ ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացված Ռոման Նասիրովը և Գերագույն ռադայի երկու պատգամավոր՝ Սերգեյ Պաշինսկին ու Անդրեյ Իվանչուկը:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլիին ավելի վաղ զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից: