Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը բողոքի հայց է ներկայացրել երկրի ՆԳ նախարար Սելամի Ալթընոքի, Տիգրանակերտի նահանգապես Հուսեյին Աքսոյի, Սիլվանի քաղաքապետ Մուրաթ Քութուքի, Սիլվանի ոստիկանապետի և այլ պաշտոնյաների դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ բողոքի հայց է ներկայացվել Սիլվան այցի ընթացքում համանախագահի և նրան ուղեկցող պատվիրակության նկատմամբ ուժ և արցունքաբեր գազ կիրառելու համար: