|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում Մարդու իրավունքների ասոցիացիան դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղուլի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ հայերի և քրդերի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ նա Բինգյոլում տեղի ունեցած ելույթի ժամանակ քննադատել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նշելով, որ «նրանք հայկական հրոսակախմբերի նման համագործակցում են Ռուսաստանի հետ»:
Քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանում՝ նշելով, որ վարչապետը խտրական և ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս:
Ինչ վերաբերում է Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանին՝ նա էլ հայերին մեղադրել էր «հրոսակախմբեր» լինելու և Քրդական բանվորական կուսակության հետ գործողություններ ծավալելու մեջ: