|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունաստանում թուրքական «Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Ալիչավուշը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին արտգործնախարարի դեմ։
Ըստ Haberturk-ի՝ պատճառը եղել են նրա կողմից հնչեցված խոսքերը, թե` «ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»։
Թուրք կուսակցականն այս խոսքերը որակել է «ռասիստական և ֆաշիստական»։
Հիշեցնենք, որ Թեոդորոս Պանգալոսը «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: