|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատարանում խմբակային հայց է ներկայացվել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրի դեմ. հայտնում է РИА Новости-ն`Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը հղումով:
Հաղորդվում է, որ քաղաքացիների ու ներգաղթյալների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները դաշնային դատարանից պահանջել են չեղարկել հակասահմանադրական հրամանագիրը, որը ԱՄՆ-ում օրինական բնակվող մուսուլման ներգաղթյալներին խանգարում է ստանալ քաղաքացիություն, դառնալ մշտական բնակիչ կամ ձեռք բերել փախստականի կարգավիճակ:
Թրամփի հրամանագրի համաձայն` 90 օրով արգելվում է Իրանի, Սիրիայի, Սոմալիի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: