|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) իրավապաշտպան կազմակերպության անդամները որոշել են դատի տալ ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի պատճառով, որն ընդլայնել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվում է. հայտնում է НТВ-ն:
Ըստ կազմակերպության ղեկավար Էնթոնի Ռոմերոյի` տվյալ որոշումը խտրականություն է` ազգային հատկանիշով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ղեկավարի որոշման համաձայն՝ Լիբիայի, Իրանի, Չադի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի, Սոմալիի ու Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելված է: Ցուցակից հանվել է Իրաքը: Թրամփը հայտարարել է, որ այդ կերպ հոգ է տանում ԱՄՆ քաղաքացիների անվտանգության համար: