|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Էրեբունու բիլիարդանոցում պատանդ վերցված աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Yerkir.am-ին հայտնեց, որ աղջկան այժմ հետազոտում են:
«Նա ունի կապտուկներ ունի, կտրած վերքեր: Վերակենդանացման բաժանմունքում է, բայց ինքնուրույն է շնչում: Նրա վիճակը բավարար է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են: Տղամարդուն տեղափոխել էին հիվանդանոց, նա մահացել է: