|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կ.Պոլսի առողջապահության վարչության պետ Սելամի Ալբայրաքը հայտարարել է, որ երեկ պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մահացել է:
Ըստ CNN Turk-ի՝ ահաբեկիչների ձեռքից նրան ազատելու համար երեկ իրականացված հատուկ գործողության ընթացքում նա ծանր վիրավորվել էր:
Հայտնի է դարձել, որ գործողության ընթացքում պատանդառուները սպանվել են:
Հիշեցնենք, որ Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանի կողմից սպանված 14-ամյա Բերքին Էլվանի սպանության գործը հետաքննող դատախազը պատանդ էր վերցվել «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն - ճակատի» անդամների կողմից: