|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ արդեն 1 ժամից ավելի է` լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում տղամարդը աղջկա էր պատանդ վերցրել և սպառնում էր, որ կսպանի նրան։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ պատանդ վերցնողը վնասազերծվել է դիպուկահարի կողմից: Վիրավոր տղամարդուն տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց: Yerkir.am-ին հիվանդանոցից տեղակացրեցին, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում: