|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են նռնակով զինված անձին եւ բերման են ենթարկել նրան:
Նշենք, որ հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծել են նռնակով զինված անձին:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:
Նարեկ Սարգսյանը նշել է, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։