|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը՝ մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են, վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակել։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ըստ Ոստիկանության՝ անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։
«Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– նշեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։