|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինվորների կողմից արձակած կրակի հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Օնբաշըլար գյուղի մոտ (Իրանի սահմանից գտնվում է 30կմ հռ. վրա) սպանվել է 1 քաղաքացիական անձ (Քամուրան Ֆըրաթ, 22 տարեկան). տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Տեղեկատվության համաձայն՝ նրա վրա կրակ է արձակվել այն ժամանակ, երբ մոտեցել է թուրք-իրանյան սահմանին: Աղբյուրը պնդում է, որ նա չէր հատել-թուրք իրանյան սահմանը
Վիրավոր քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իրանի կողմից առայժմ որևէ հայտարարություն չի արվել: