|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Բաշկիրիայի Սալավաթ քաղաքի 51-ամյա բնակիչը կրակ էր բացել մանկապարտեզի ուղղությամբ: Նա կրակել էր իր բնակարանի պատուհանից` որսորդական հրացանով: Շենքը շրջապատված էր ոստիկաններով, նրանք փորձում էին բանակցել տղամարդու հետ ու վնասազերծել նրան:
Բաշկիրիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, և ոստիկանների` նրա հետ բանակցելու բոլոր ջանքերը զուր են անցել: Տղամարդը հրաժարվել է հանձնվել ոստիկաններին ու կրակ է բացել նրանց ուղղությամբ: Արդյունքում նա մահացել է ոստիկանների գնդակից. հայտնում է Lifenews-ը: