|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում 20-ամյա մի տղա կրակ է բացել Sandy Hook դպրոցում, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում` տարրական դասարանի 20 երեխա և ինքը` մարդասպանը:
ABCNews-ը հրապարակել է մարդասպանի` Ադամ Լանցի լուսանկարը: Նախկինում հաղորդվել է, որ երիտասարդը դպրոցում առաջինը կրակ է բացել մոր վրա, ով նույն դպրոցում ուսուցչուհի էր: Սակայն ոստիկանությունը պարզել է, որ տղան մորը սպանել է տանը, երբ նրանց միջև վիճաբանություն է ծագել: Դրանից հետո Լանցը վերցրել է տանը եղած և իր անունով գրանցված երեք ատրճանակներն ու գնացել դպրոց:
New York Post-ի աղբյուրների հաղորդմամբ` Լանցը եղել է հոգեպես անառողջ, նա տառապում էր անձի երկվությամբ: