Միասին կարող ենք
կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-22 18:34
Քաղաքական

Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին․ փաստաբան

Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է.

«Փաշինյանը հերթական երեսպաշտությունն է դրսևորում, երբ հայտարարում է, թե իբրև ՌԴ նախագահ Պուտինի հետ ունի ջերմ, ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի հետ հարաբերությունները գերազանց են, իբրև թե այդպիսի գերտերության հետ չի կարելի հակադրության մեջ մտնել և այլն։

ՀՀ վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերություններն անիմաստ փչացրել է և այն էլ՝ անդառնալիորեն, նա իրեն բնորոշ՝ անփույթ, անկայուն, հախուռն վարքագծով մեր երկիրն անհարկի թշնամացրել է աշխարհի գերտերություններից մեկի հետ։

Խնդրեմ, ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան էջում Նիկոլ Փաշինյանին անվանում է ստոր և անբարոյական, պնդում, որ բոլոր քաղաքական որոշումները կայացված են։
Հ.Գ․ Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին (թեև ինքն անձամբ այսօր իր այդ կեցվածքն ընդամենը վերագրեց «էմոցիոնալ» լինելուն)»։